15:55 | 06.06.18 | Նորություններ | 2897

Instagram-ը մտադիր է երկարացնել տեսանյութերի տեւողությունը

Instagram-ը ծրագրում է հարթակում ներբեռնելու հնարավորություն տալ մինչեւ 1 ժամ տեւողությամբ տեսանյութերի:

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Instagram-ը պատրաստվում է կենտրոնանալ ուղղահայաց տեսանյութերի վրա:

Ներկայում Instagram-ում հնարավոր է տեղադրել առավելագույնը 1 րոպե տեւողությամբ տեսանյութեր: Instagram Stories-ում հրապարակվող տեսանյութերն ավելի կարճ են՝ առավելագույնը 15 վայրկյան:

Instagram-ն ունի 800 մլն-ից ավելի ամսական ակտիվ օգտատեր, որոնցից 500 մլն-ը հարթակ մուտք է գործում յուրաքանչյուր օր: Երկարաժամկետ տեսանյութերը Facebook-ին պատկանող սոցցանցին թույլ կտան մոնետիզացնել լսարանը:

Ի դեպ, ծավալուն տեսանյութերի գործառույթը հնարավորություն կտա Instagram-ին մրցակցել YouTube-ի հետ: