17:09 | 04.06.18 | Նորություններ | 4659

150 երեխա մասնակցել է «Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառմանը

Հունիսի 3-ին Երեւանում կայացել է «Ես կդառնամ ծրագրավորող» համահայկական պատանեկան միջոցառումը, որին մասնակցել է 12 տարեկանից բարձր 150 երեխա ՀՀ բոլոր մարզերի խնամքի տներից եւ անապահով ընտանիքներից։

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Երիտասարդ Ծրագրավորողներ» ՀԿ-ն, Այբ դպրոցը, AAS Devel ծրագրավորման ընկերությունը, UAVL կամավորների միությունը եւ M&S բարեգործական հիմնադրամը:

Առաջին մասում առաջատար մասնագետների կողմից երեխաներին ներկայացվել են ՏՏ հետաքրքիր էջերը՝ փորձելով հետաքրքրություն առաջացնել ոլորտի նկատմամբ:

Միջոցառման երկրորդ հատվածում կազմակերպվել է մրցույթ, որի ընթացքում երեխաները խաղերի հավելվածներ են պատրաստել գունավոր թղթերի եւ մատիտների օգնությամբ՝ քայլ առ քայլ պատկերելով ծրագրային հերթականությամբ օգտատիրոջ առջեւ բացվող պատուհանները։