10:57 | 31.07.17 | Նորություններ | 10313

    Facebook Stories-ն արդեն հասանելի է նաեւ ոչ ընկերներին

    Facebook-ը թույլատրել է տարածել ինքնաոչնչացվող ֆայլերի Stories ծառայությունը նաեւ ոչ ընկերների շրջանում:

    TechCrunch-ի հաղորդմամբ՝ այսուհետ օգտատերը կարող է Stories-ի կարգավորումներում ընտրել, թե ինքնաոչնչացվող լուսանկարները եւ տեսանյութերը կարող են տեսնել միայն ընկերնե՞րը, թե՞ բոլորը: Այս նորարարությամբ Facebook-ը փորձում է ավելի մասսայական դարձնել Stories-ը:


    Նոր գործառույթի շնորհիվ ձեր Stories-ը դիտած բոլոր օգտատերերի անունները ձեզ հայտնի կլինեն:

    Ներկայում WhatsApp Stories ինքնաոչնչացվող ֆայլերի ծառայությունից օգտվողների թիվն անցնում է օրական 250 մլն օգտագործողի սահմանը: Համեմատության համար նշենք, որ օրական նույնքան՝ 250 մլն մարդ է օգտագործում Instagram Stories-ը, եւ 166 մլն մարդ՝ Snapchat-ը:  Թե որքան մարդ է օգտվում Facebook Stories-ից, հայտնի չէ: