12:58 | 28.07.17 | Նորություններ | 40926

Beeline-ի ՏՏ տնօրենը Sevan Startup Summit-ում պատմել է բլոքչեյնի մասին

Sevan Startup Summit 2017-ի շրջանակում անցկացվող CampFire Talk-երից մեկը վարել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։

Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովի ընթացքում խարույկի շուրջ հավաքված մասնակիցների հետ նա կիսվել է բլոքչեյնի մասին իր գիտելիքներով:

Ալեքսեյ Կիմը ծանոթացրել է մասնակիցներին բլոքչեյնի պատմությանը, խոսել կրիպտոարժույթի եւ մայնինգի մասին, ինչպես նաեւ ներկայացրել է բլոքչեյնների կիրառման ոլորտներն ու Ethereum հարթակը։

«Ինձ հաջողվեց մասնակցել եւ ելույթով հանդես գալ հիանալի միջոցառմանը՝ Sevan Startup Summit 2017-ին։ Շատ ոգեւորիչ միջոցառում էր, ակտիվ երիտասարդներ էին եւ հետաքրքիր գաղափարներ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս ամենն անցկացնելու եւ ինձ հրավիրելու համար»,- նշել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենը:

Beeline-ը Sevan Startup Summit 2017-ի գլխավոր աջակիցն է եւ ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը: