16:50 | 27.07.17 | Նորություններ | 9442

    Telcell-ն իր 10-ամյակի առթիվ «Թումո»-ի այգում համերգ կանցկացնի

    «Թել-Սել» ընկերությունը «Հաջողակ վճարող» ակցիայի շրջանակում օգոստոսի 4-ին` ժամը 18:30-ին, հրավիրում է «Թումո»-ի այգի՝ միասին նշելու իր 10-ամյակը:

    «Ընկերությունը պատրաստել է բազում անակնկալներ: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովելու են հիանալի երաժիշտներ: Տոնախմբությանը միանալու են Արամ MP3-ը՝ յուրահատուկ համերգով, DJ PILLZ-ը եւ Կարինե Առուստամյան & The Band-ը: Մուտքն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում:

    Միջոցառման շրջանակում խաղարկվելու է առաջին Renault Logan ավտոմեքենան, որը շահողն ընտրվելու է վիճակահանությամբ՝ պատահականության սկզբունքով:
     
    Վիճակահանությունը նաեւ ուղիղ հեռարձակվելու է Telcell-ի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում եւ Youtube-ում: