17:05 | 30.07.18 | Նորություններ | 26321

Հայտնի են «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի հաղթողները

Հայտնի են հուլիսի 22-29-ը կայացած «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի հաղթողները:

Մասնակից ստարտափները՝ կախված զարգացման մակարդակից, մասնակցում էին 2 ծրագրերի՝ starter եւ booster։

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող եւ ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթել է Magic Cup ստարտափը ($5000): Այն ներկայացնում է բաժակ, որը կարող է տաքացնել կամ սառեցնել պարունակությունը՝ անվնաս քիմիական ռեակցիաների միջոցով։

Երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել Spectre Aerospace ($3000) եւ Noomi ($2000) ստարտափները:


Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ: Հաղթող է ճանաչվել SuperAnnotate AI ($5000) ստարտափը, որի արհեստական բանականության լուծման միջոցով կարելի է 5-20 անգամ կրճատել նկարների մշակման համար ծախսվող ժամանակը:

Երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել Currencii ($3000) եւ Sense2Beat ($2000) ստարտափները:


Մրցանակների են արժանացել նաեւ 9 ուղղությունների լավագույն ստարտափները:

- Մաքուր եւ կանաչ տեխնոլոգիաներ - Green Technology
- Վիրտուալ եւ լրացված իրականություն - Cyber Mantis Games
- Սոցիալական ուղղվածության ձեռնարկ - Yolo
- Գյուղատնտեսություն - Spectre Aerospace
- Կրթական տեխնոլոգիաներ - 1 of U
- Տուրիզմ - Pakit
- Առողջապահություն - Yamaka
- IoT եւ սմարթ քաղաքներ - Arag Araqum
- Ֆինթեք - Himnark

Միջոցառումը Սեւանի ափին հյուրընկալել է ավելի քան 1000 մասնակցի՝ աշխարհի 35 երկրից։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է $50 հազ., իսկ $100 հազ. ներդրումային  ֆոնդով աքսելերացիոն ծրագրի հաղթող ստարտափների անունները կհայտարարվեն առաջիկայում։ Համաժողովը կազմակերպել էին «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը եւ «Գրանատուս Վենչուրս»-ը՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ: