Հուլիսի 24-ից 31-ը Սեւանում կայանալիք Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումին մասնակցելու համար դիմել է 309 թիմ, որից ընտրվելու են 100-ը՝ 70 ստարտափ եւ 30 ծրագրավորողների թիմ։
Ընդհանուր դիմողների թիվը հասնում է 3000-ի, որոնցից 1000-ը կդառնան համաժողովի մասնակից: Բոլոր թիմերը կհրավիրվեն հարցազրույցի եւ կընտրվեն լավագույնները։
Sevan Startup Summit 2017-ի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից։ Համաժողովի ընթացքում կազմակերպիչներին կօգնեն 200 կամավորներ, որոնց հայտերի քանակը հասնում է 1500-ի։ Մշտական մասնակիցների ցանկում ընդգրկած են նաեւ լրագրողներ եւ լուսանկարիչներ։
Ունենալով մեծ քանակով մասնակիցներ՝ ընդլայնվել է նաեւ կրթական ծրագիրը։ 7 օրերի ընթացքում լինելու են 10 դասախոսություններ եւ 30 Campfire talk-եր, որոնց ընթացքում հաջողակ բիզնեսմենները խարույկի շուրջ կպատմեն իրենց հաջողության ճանապարհի մասին։ Ստարտափներին ուղղորդելու նպատակով համաժողովի տարածքում մշտապես կլինեն 20 մենթորներ, որոնք կօգնեն լուծել առաջացած բոլոր խնդիրները։
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Camp Fire Pitch՝ business stage եւ early stage ստարտափների համար, որին կմասնակցեն շուրջ 20 ներդրողներ Հայաստանից եւ արտերկրից։ Այսպիսի ձեւաչափը կնպաստի արտասահմանյան ներդրողներին հայկական շուկա ներգրավելու հարցում։
Sevan Startup Summit-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ. եւ այս տարի ընդլայնել է մասշտաբները ավելի քան երեք անգամ։