12:42 | 26.06.17 | Նորություններ | 31115

    Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է ԵՊՀ-ում

    Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Երեւանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:

    Անդրեյ Պյատախինը կարդացել է «Ռազմավարական որոշումների կայացում» թեմայով դասախոսությունը: Նա լսարանին ներկայացրել է ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել եւ ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։

    «Մեր ժամանակներում թե՛ բիզնեսում եւ թե՛ ամենօրյա կյանքում ճիշտ եւ կշռադատված որոշումների կայացումը հաջողության գրավականն է։ Իսկ Beeline-ի նման մեծ ընկերության համար՝ զարգացման գլխավոր պայմանը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այս թեմայի ուսումնասիրությունը կօգնի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստում անցնող մասնագետներին իրենց ներկա եւ ապագա գործունեության մեջ։ Որախ եմ եւս մեկ անգամ ելույթ ունենալ Երեւանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիայի ուսանողների առջեւ», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: