15:01 | 23.12.16 | Նորություններ | 22846

    «Ինտերակտիվ թիվի»-ն եւ «Այքան Քոմունիքեյշնս»-ը միացվում են Ucom-ին

    Ucom-ի ընդհանուր ժողովը որոշում է ընդունել «Ինտերակտիվ թիվի» ՍՊԸ-ն եւ «Այքան Քոմունիքեյշնս» ՓԲԸ-ն ընկերության միացման ճանապարհով վերակազմակերպման մասին:

    Ucom-ում հայտնել են, որ նպատակը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է եւ դրանց ծավալների ընդլայնումը:

    Ucom-ը հանդիսանում է «Ինտերակտիվ թիվի» ՍՊԸ եւ «Այքան Քոմունիքեյշնս» ՓԲԸ բոլոր պարտավորությունների իրավահաջորդ:

    Մեդիամաքսը նշում է, որ «Ինտերակտիվ թիվին» գնելու մասին Ucom-ը հայտնել էր դեռեւս 2012 թվականի հուլիսին:

    «Այքան Քոմունիքեյշնս» ընկերությունը Ucom-ը ձեռք էր բերել ավելի վաղ՝ 2011թ. հոկտեմբերին: