15:59 | 03.08.16 | Նորություններ | 6628

ՎիվաՍել-ՄՏՍ-ում անցկացվել է Բաց դռների օր

«Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի ամառային դպրոց՝ պատանի առաջնորդների համար» ծրագրի շրջանակում 12-16 տարեկան քսան աշակերտ այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրերին է ներկայացրել կազմակերպության կառավարման գործընթացների մշակույթը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, արժեքներն ու համոզմունքները:

Աշակերտները ծանոթացել են նաեւ բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին՝ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերացիոն հիմնական կենտրոններ. զանգերի կենտրոն, տեխնիկական կենտրոն եւ սպասարկման կենտրոն:

«Միշտ հաճելի է տեսնել երեխաների՝ նոր գիտելիք ստանալու, զարգանալու եւ աճելու ձգտումը: Մեր ընկերության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տարիների փորձն է, ինչը միշտ պատրաստ ենք կիսել նրանց հետ, ովքեր բռնել են հաջողության հասնելու ճանապարհը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: