10:18 | 03.08.16 | Նորություններ | 6231

Beeline ADSL-ից օգտվող բաժանորդների մոտ վճարման համարները փոխվում են

Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվել են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:

Օգոստոսի 4-ից հետո նոր պլատֆորմ տեղափոխված Երեւանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդները, որոնց քաղաքային հեռախոսահամարը սկսվում է 31, 34, 35, 36, 37, 38, 39, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 60, 65, 70, 71, 72, 73, 74 եւ 77 նիշերով, ինտերնետ կապի համար վճարումը պետք է պարտադիր իրականացնեն Beeline գրասենյակում քանի որ ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, եւ ծառայության մատուցումը կդադարեցվի։

Գրասենյակում բաժանորդներին կտրամադրվի նաեւ ինտերնետի նոր համար, որից հետո միայն հնարավոր կլինի հաջորդիվ վճարումներն իրականացնել տերմինալների եւ վճարման այլ համակարգերի միջոցով։

Beeline-ը տեղեկացնում է նաեւ, որ բաժանորդների միգրացիան նոր պլատֆորմ կիրականցվի օգոստոսի 3-4–ը, որով պայմանավորված բոլոր այն բաժանորդներն, որոնց քաղաքային հեռախոսահամարը սկսվում է վերոհիշյալ նիշերով, կարող են ունենալ ինտերնետի արագության հետ կապված կարճատեւ սահմանափակումներ։