17:37 | 02.08.16 | Նորություններ | 8106

Ucom-ը գործարկել է շարժական ինտերնետի նոր գերարագ փաթեթներ

Ucom ընկերությունն առաջարկում է իր շարժական կապի կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին օգտվել նոր՝ գերարագ ինտերնետի փաթեթներից:

«300 ՄԲ, 500 ՄԲ, 1 ԳԲ եւ 2 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներն ստեղծված են բոլոր նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց առօրյա շփումն առանց սմարթֆոնի: Աշխարհի անցուդարձին եւ նորություններին առցանց կերպով ծանոթանալու համար ընդամենը 100 դրամով հնարավոր է ձեռք բերել մեկ օր վավերականությամբ Ինտերնետ 300 ՄԲ փաթեթը: Ինտերնետի առավել մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում՝ 30 օր վավերականության ժամկետով հնարավոր է ձեռք բերել Ինտերնետ 500 ՄԲ, Ինտերնետ 1 ԳԲ եւ Ինտերնետ 2 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթները, որոնց արժեքը համապատասխանաբար` 750, 1000 եւ 1500 դրամ է»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ:

«Մեր շարժական կապի բաժանորդները, մասնավորապես՝ սմարթֆոն օգտագործող անձինք այժմ հնարավորություն են ստանում առավել մատչելի պայմաններով ստանալ իրենց անհրաժեշտ գերարագ ինտերնետի ծավալը եւ առցանց գործողություններ իրականացնել տանը, դրսում, աշխատավայրում, զբոսանքի ժամանակ, սրճարանում, ամենուր»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։