Հայկ Եսայանը
08:42 | 18.04.16 | Նորություններ | 4481
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ իրականացված «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել «Ականավոր» թիմը:
Թիմի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:
Երկրորդ եւ երրորդ տեղ են զբաղեցրել Գյումրիից «Անդրոիդ» եւ «Դիջիթալ քլաուդ» թիմերը:
Հաղթողները «Յուքոմ»-ի կողմից արժանացել են համապատասխանաբար 600 հազ., 400 հազ. եւ 260 հազ. դրամ պարգեւի: Խրախուսական մրցանակի՝ 100 հազ դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծողներ» թիմը:
«Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Համոզված եմ, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ եւ կարող են հաջողությունների հասնել այս բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ արագ եւ դինամիկ զարգացող բնագավառ է եւ ամբողջ աշխարհում շատ կարեւոր նշանակություն ունի մի շարք հիմնախնդիրներ լուծելիս: Հուսով եմ, որ այստեղ ներկայացված լուծումները կգտնեն իրենց հետագա օգտագործումը»,- ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում ԻՏՁՄ-ն եւ «Յուքոմը» իրականացնում են նաեւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին