13:19 | 15.04.16 | Նորություններ | 4607

Beeline-ը ապրիլի 18-ից վերականգնում է 374 97 ցանցում ռոումինգի նախկին սակագինը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից

Արցախում՝  374  97  ցանցում  ռոումինգում  գտնվող Beeline բաժանորդների համար
դադարում  են  գործել  հետեւյալ սակագները` 5 դրամ/SMS եւ 5 դրամ/րոպե մուտքային զանգերի,  ելքային  տեղական  եւ  դեպի  Հայաստան զանգերի համար:

Նշված ամսաթվից Արցախում  կգործեն  ռոումինգի  հետեւյալ  բազային  սակագները՝ 60 դրամ/SMS եւ 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական եւ դեպի Հայաստան զանգերի համար: