12:49 | 04.03.16 | Հոդվածներ | exclusive 11223
ArmNomads Games հայկական ընկերության գործարկած նոր՝ Noble Run անվճար խաղն արդեն հասանելի է AppStore-ում:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է ընկերության հիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանը:
Խաղը Apple ընկերության կողմից 94 երկրում մեկ շաբաթ շարունակ գլոբալ առաջխաղացման իրավունք է ստացել (featured):
«Այս անգամ խաղն առանց հրատարակչի (publisher) օգնության ենք պատրաստել: Խաղն ունի 2 մակարդակ՝ «աբստրակտ» եւ «արսենալ», որոնց ընթացքում պետք է խոչընդոտներ հաղթահարել: «Արսենալ» մակարդակում կարելի է գտնել բոլոր ժամանակների զենքեր՝ ամենահնից մինչեւ մոդերն տեսակներ: «Աբստրակտ» մակարդակում կարելի է գտնել գունային եւ լուսային էֆեկտներ՝ տարբեր ոճերի»,- պատմել է Արթուր Կարոյանը:
Խաղում կա 6 հերոս, յուրանքաչյուրը՝ 4 առանձին անիմացիաներով: Կարելի է հաղթահարել մինչե 70 խոչընդոտ:
Արթուր Կարոյանի խոսքով՝ խաղի հանդեպ մեծ հետաքրքրության դեպքում հերոսների թիվը կավելանա 3-ով, ինչպես նաեւ կներկայացվի նոր մակարդակ՝ «Աշխարհագրություն»:
Հիշեցնենք, որ ArmNomads Games-ի նախորդ՝ Let’s Twist փազլ-արկադային ժանրի խաղը, որը նոյեմբերի 12-ին հայտնվել էր App Store-ում, Apple-ի կողմից 78 երկրում Editor’s choice էր հռչակվել՝ մեկ շաբաթ շարունակ գլոբալ առաջխաղացման իրավունք ստանալով 135 երկրներում:
Նարինե Դանեղյան