09:43 | 09.12.15 | Նորություններ | exclusive 4408
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայում գնահատում է հայաստանյան շուկայում MTS Connect հավելվածի հանդեպ պահանջարկն ու դրա մրցունակությունը՝ շարունակելով հետևել ռուսաստանյան շուկայում ծառայության շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ անդրադառնալով MTS ընկերության կողմից մոտ ապագայում MTS Connect հավելվածի գործարկման մասին տեղեկատվությանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ուսումնասիրում է հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական նորարարությունները:
«RCS»-ը հեռահաղորդակցության օպերատորների կողմից OTT (Over-the-top content) սեփական ծառայություններ գործարկելու տարբերակներից մեկն է»,- նշել են ընկերությունում:
MTS Connect հավելվածը, որը MTS-ի մոսկովյան բաժանորդների համար դեկտեմբերի 14-ից հասանելի կլինի AppStore-ում եւ Google Play-ում, ստեղծված է զանգեր կատարելու եւ հաղորդագրություններ ուղարկելու համար:
Հավելվածի հիմքում դրվել է RCS ստանդարտը (Rich Communication Services), որը կոչված է ծառայել որպես այլընտրանք Skype-ին եւ Viber-ին: