17:09 | 11.06.15 | Նորություններ | 3999
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի»՝ (ԵԶՄԿ) աուտիզմով ախտորոշված երեխաներից 13-ը ներառական ծրագրով հաճախում է հանրակրթական դպրոց:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշում են, որ ուսումնական տարվա ավարտից հետո նրանցից շատերը պատրաստ են ամառային հանգիստն անցկացնել ընտանիքների հետ:
ԵԶՄԿ-ում ուսումնական տարվա տեւողությունը 11 ամիս է: Այստեղ սովորող երեխաների մոտ ախտորոշված է աուտիզմ: Նրանք ստանում են կրթաբուժական համալիր աջակցություն: Առավելագույն արդյունքի հասնելու համար մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են:
Անհատական, ինտենսիվ պարապմունքների իրականացմանն արդեն 7 տարի աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Ընկերությունում նշում են, որ համագործակցությունը շարունակական է լինելու: