11:36 | 11.06.15 | Նորություններ | 4159

    Էջմիածինը միացել է «Յուքոմ» ցանցին

    Էջմիածինը ՀՀ մարզային հինգերորդ քաղաքն է, որ միացել է «Յուքոմ» ցանցին:

    Այսուհետ Էջմիածին քաղաքի բոլոր բնակիչները կարող են օգտվել «Յուքոմ»-ի  ցանկացած փաթեթից եւ բաժանորդագրվել «Յուքոմ»-ի բոլոր ծառայություններին՝ U!TV, U!Net, U!Phone:

    «Յուքոմ»-ում նշում են, որ շուտով քաղաքում կգործի նաեւ ընկերության սպասարկման կենտրոն:

    «Յուքոմ» ծառայությունն արդեն գործում է Վանաձոր, Արմավիր եւ Կապան մարզկենտրոններում, ինչպես նաեւ Աբովյան քաղաքում: