09:33 | 11.06.15 | Նորություններ | 4192
Այսուհետ նաեւ Տավուշի եւ Արմավիրի մարզերում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, զանգահարելով 911 եւ 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին:
Մինչեւ այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նման հնարավորությունն ընձեռել էր Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գտնվող իր բաժանորդներին:
Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է տեխնիկական գերժամանակակից միջոցներ եւ տրամադրում է իր գերհզոր ցանցի հնարավորությունները՝ 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները երկրի տարածքով մեկ տեղայնացնելու նպատակով: Հաշվի առնելով տարածաջրանին հատուկ ռիսկի գործոնները՝ ընկերությունն աջակցում է աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված՝ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության առանցքային ծրագրերին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նոր համակարգն աստիճանաբար կներդրվի բոլոր մարզերում: