17:16 | 09.06.15 | Նորություններ | 3852

Beeline-ը եւ COAF-ն այցելել են Ագրո դպրոց

Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) այցելել են Ագրո դպրոց եւ տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին։

«Ագրո դպրոց» ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծում տալ սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ կրթության եւ արտագաղթին առնչվող հարցերին։

Նախագիծը հնարավորություն է ընձեռում դպրոցում ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին, սովորեցնում է ճիշտ գնահատել դաշտը, մրցունակ արտադրանք ունենալ եւ կարողանալ լավագույնս ներկայացնել արտադրանքը շուկայում:

«Երբ հայտարարեցինք «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկի մասին ես շատ ոգեւորված էի։ Կարող եմ ասել, որ այսօր ոգեւորությունս կրկնապատկվեց, նույնիսկ եռապատկվեց, երբ համայնքի երիտասարդների հետ հավաքեցինք Ագրո դպրոցի ջերմատան առաջին բերքը։ Կարեւոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար՝ փոխանցելով մեր փորձն ու տեխնոլոգիաները եւ օգնում երիտասարդներին հաղթահարել դժվարությունները, ճիշտ կառուցել իրենց ապագան՝ դարձնելով նրանց կյանքն էլ ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ագրո դպրոց» ծրագիրն իրականցվում է չորս հիմնական փուլով. առաջինն ուսումնական ծրագրի մշակումը եւ ջերմատան կառուցումն է, զուգահեռ իրականացվում է լսարանային եւ գործնական ուսուցում: Երրորդ փուլը փորձի փոխանակումն է այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, եւ վերջին քայլը առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարումը եւ վաճառքն է։ Ծրագրին մասնակցում է Արմավիրի մարզի Գետաշեն եւ շրջակա երեք համայնքների շուրջ 235 ավագ դպրոցական։

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի Make your Mark գլոբալ ռազմավարության շրջանակում: