17:12 | 29.05.15 | Նորություններ | 4503
2014թ. Beeline ընկերությունը Երեւանում եւ Հայաստանի մարզերում իրականացրել է շուրջ 200 սոցիալական միջոցառում՝ ուղղված կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահպանության ոլորտների զարգացմանը:
Ամփոփելով 2014 թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերության աշխատանքի արդյունքները, ընկերությունում նշել են, որ անցած տարի Beeline-ի կրթական ծրագրերի շահառու է դարձել ավելի քան 12 հազ. մարդ:
Կրթական ծրագրերից են Beeline Scholarship-ը, ԵՊՀ-ում Beeline համակարգչային կենտրոնի բացումը, Գաֆեսչյան արվեստի կենտրոնի հետ 138 համատեղ ստեղծագործական-կրթական միջոցառումները եւ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը` ուղղված մարզերում երեխաների կրթական ներուժի զարգացմանը:
Նախորդ տարվա ընթացքում ընկերությունը նաեւ իրագործել է ծրագրեր` ուղղված մարզերում երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց առողջության պահպանմանը, ինչպես նաեւ ներառական կրթության զարգացմանը: Դրանք են «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության եւ Հայաստանի Մանուկներ հիմնադրամի հետ (COAF) համատեղ ծրագրերը:
ՏՏ ոլորտում Beeline-ի սոցիալական ծրագրերն ուղղված են եղել հայալեզու բջջային բովանդակության ստեղծմանը եւ զարգացմանը: Այս նպատակով Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ համատեղ անց է կացվել Mobile Developer Day համաժողովը եւ գործարկվել App Armenia համակարգը: Բիզնեսի եւ մշակույթի ոլորտում նորարարական եւ տեխնոլոգիական լուծումների ներդրման նպատակով Beeline-ի աջակցությամբ անցկացվել է տեխնոլոգիական ձեռներեցության DigiCamp ամառային ճամբարը, DigiTec Բիզնես Ֆորումը, գործարկվել է թատրոնի եւ կինոյի համար էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու համար նախատեսված cult.am միասնական մշակութային պորտալը:
Մշակութային ոլորտում իրականացվել են ծրագրեր` ուղղված միջմշակութային կապերի հաստատմանը (աջակցություն Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնին) եւ մշակութային կյանքին մարզերի ներգրավման ապահովմանը (դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ համատեղ վարպետության դասերի եւ համերգների կազմակերպում):
Beeline-ը բնապահպանության ոլորտում աջակցում է շրջակա միջավայրի պահպանությանը եւ ժամանակակից բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, ընկերության աջակցությամբ անցկացվել է «Դեպի կանաչ տնտեսություն» ազգային համաժողովը:
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունները սահմանելիս Beeline-ը մշտապես ձգտել է առաջնահերթություն տալ առավել հրատապ սոցիալական խնդիրներին եւ դրանց լուծումներին: 2014թ. ընկերության կորպորատիվ սոցիալական գործունեության արդյունքներն ամփոփելով` կարող եմ վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է նշանակալի ներդրում ունենալ տարբեր սոցիալական խնդիրների լուծման գործում եւ հիմք ստեղծել բարեկեցիկ ապագայի համար: Հատկապես ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում Beeline-ի սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում առավելապես եղել են մարզերը, եւ մեզ, մեր գործընկերների հետ համատեղ, հաջողվեց իրագործել սոցիալական ծրագրեր Հայաստանի բոլոր մարզերում: Ընթացիկ 2015թ. Beeline-ը շարունակում է իրականացնել ծրագրեր տարբեր սոցիալական ոլորտներում՝ «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության շրջանակում, որն ուղղված է օգնելու երիտասարդ սերնդին կառուցելու իրենց ապագան»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին 2014թ. հաշվետվության» ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: