14:19 | 29.05.15 | Նորություններ | 1346

Հայտնի են Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ի հաղթողները

Հայտնի են մայիսի 28-ին Երեւանում սկսնակ ծրագրավորողների համար անցկացված Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ի հաղթողները:

Առաջին տեղը զբաղեցրել է Հակադրոմ թիմը՝ արժանանալով 650 հազ. դրամ մրցանակի։

Երկրորդ տեղում է PaxIT թիմը, որը 350 հազ. դրամ է ստացել: Արժեքավոր մրցանակի է արժանացել նաեւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած dHunt թիմը:

Մասնակիցներից Մայքրոսոֆթ թիմն արժանացել է միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերության սահմանած հատուկ մրցանակի՝ $1500:

Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվել է ամպային տեխնոլոգիաների եւ ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից 21 թիմերն օգտագործել են լուծումներ մշակելիս։ 6 ժամ շարունակ աշխատելով իրենց գաղափարների շուրջ, նրանք ժյուրի դատին են ներկայացրել իրենց արտադրանքի նախատիպը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը` Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի եւ Seedstars World ընկերության հետ համատեղ: Գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ,  Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ եւ Թի-Էս-Դի ընկերությունները:

Նույն օրն անցկացված «Seedstars Երեւան» ստարտափների մրցույթի մանրամասներն այստեղ: