Անդրեյ Պյատախինը
Անդրեյ Պյատախինը
17:46 | 12.03.15 | Նորություններ | 3379
Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը ամփոփել են «Սովորենք միասին» ծրագրի արդյունքները։
Ծրագրի նպատակն է նպաստել 16-25 տարեկան հատուկ կարիք ունեցող երիտասարդների սոցիալական հմտությունների եւ ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչպես նաեւ նրանց ներառմանը հասարակություն:
Շուրջ 20 երեխաներ ու երիտասարդներ շաբաթական 2 օր անց են կացրել կենտրոնում, ստացել հատուկ մանկավարժի եւ հոգեբանի ծառայություններ՝ բացահայտելով այն նախասիրություններն ու կարողությունները, որոնք կօգնեն նրանց հետագայում առավել լիարժեք զգալ հասարակության մեջ։
«Սովորենք միասին» ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաեւ երիտասարդների ծնողների հետ, որոնք ստացել են խորհրդատվություն եւ տեղեկատվություն երիտասարդների առկա հնարավորությունները օգտագործելու համար:
«Beeline-ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Քանի որ այս երիտասարդները հազվադեպ են ունենում հնարավորություն այցելելու պատմամշակութային վայրեր, տեղում ծանոթանալ մշակութային արժեքներին եւ մարդկանց կողմից դարեր առաջ ստեղծված պատմությանը, մենք որոշեցինք միասին այցելել Գեղարդի վանք եւ այստեղ ամփոփել ծրագիրը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտելու երեխաների եւ երիտասարդների նախասիրությունները եւ հետագայում կապեր հաստատել այն գործատուների հետ, որոնք հետաքրքրված են նրանցով, որ աշխատանքի ընդունեն արդեն որոշակի հմտություններ ունեցող երիտասարդների»,- ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Ծրագիրը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերին։