16:56 | 12.03.15 | Նորություններ | 3653

«Ռոստելեկոմ»-ն այսուհետ հայտեր կընդունի նաեւ առցանց

«Ռոստելեկոմ»-ի ծառայություններին Երեւանում եւ մարզերում այսուհետ հնարավոր կլինի բաժանորդագրվել տանը՝ լրացնելով առցանց հայտ նախընտրելի ծառայություններով ու սակագնային փաթեթով:

Առցանց բաժանորդագրության դեպքում (ինչպես նաեւ բաժանորդագրության այլ տարբերակներում) հայտը լրացնելուց հետո զանգի միջոցով ստուգվում են տվյալներն ու տասնօրյա ժամկետում բաժանորդին այցելում են մասնագետները,  կատարում միացումներ:

«Վաճառքի առցանց տարբերակն ընկերությունը մշակեց՝ ելնելով պաշտոնական կայքի ակտիվ այցելությունների թվից, որն օրական հասնում է 6000-7000 այցելուի: Մեր կայքը գրավում է իր պարզությամբ ու հագեցվածությամբ. բաժանորդներն ու բաժանորդագրվել ցանկացողները հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը: Առցանց բաժանորդագրության շնորհիվ հնարավոր է դառնում ստուգել «Ռոստելեկոմ»-ի ծառայությունների հասանելիությունը ձեր իսկ հասցեում եւ տեղում լրացնել հայտն ու առավելագույնը տասնօրյա ժամկետում դառնալ բաժանորդ: Կարծում եմ շատերի համար՝ հատկապես աշխատող քաղաքացիներին, ծառայություններին բաժանորդագրության այս տարբերակն ավելի հարմար կլինի»,- ասել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Բաժանորդագրության այս տարբերակը թույլ է տալիս խնայել ժամանակն ու միջոցները եւ հայտը լրացնել տանը՝ սեփական համակարգչով՝ բաժանորդագրվելով ընկերության ցանկացած ծառայությանն ու սակագնայն փաթեթին: