13:33 | 12.03.15 | Նորություններ | 1688

Հայկական ընկերությունները՝ CeBIT 2015-ում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գլխավորությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարտի 16-20-ը կներկայանա Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ Surprising Engineering խորագրի ներքո:

Մասնակցության հիմնական նպատակը աշխարհում հայկական ՏՏ ապրանքանիշի առաջխաղացումն է՝ որպես բարձրորակ շուկա։

Ցուցահանդեսին մասնակցում են Volo, Altacode, E-Works, IU Networks, Technology and  Science Dynamics, Web, Locator եւ VTG Software ընկերությունները:

Volo, E-Works, IU Networks եւ Locator ընկերությունները կներկայանան հետեւյալ տեխնոլոգիական լուծումներով.

Volo («ՎՕԼՕ») ընկերության մատուցած ծառայություններն են՝ ծրագրերի մշակում ամբողջական ցիկլով, պատվիրատուի պահանջների վերլուծություն, ծրագրի սխեմատիկ կառուցվածքի կազմում, պատվիրատուի պահանջներին համապատասխան ծրագրի մշակում, տեստավորում, սպասարկում, ներդրում, պատվիրատուի անձնակազմի ուսուցում, հետագա տեխնիկական սպասարկում եւ տեխնոլոգիական խորհրդատվություն:

E-Works («Ի-Վորկս»)  ընկերության ներկայացրած ծառայություններն են՝ վեբ  եւ բջջային հավելվածների նախագծում, կառավարվող աութսորսինգ: Ընկերությունեը ներկայացնում է կառավորվող բջջային հավելվածներ հետեւյալ առանձնահատկություններով՝  մենյուի անսահմանափակ հնարավորություններ՝ օպտիմիզացված բոլոր iPhone եւ iPad սարքերի համար, ինտուիտիվ նավիգիացիա եւ բովանդակության կառավարման անվտանգ համակարգ: Բջջային թրեյնինգների պլատֆորմ` պարզ, բազմակի ընտրության եւ բաց հարցերի հնարավորություն` ավտոմատ ուղղումով, անհատական քննությունների պլանավորում, բարդ ու բովանդակալից հաշվետվությունների համակարգ, օֆլայն քննություն հանձնելու հնարավորություն, տարբերակներ iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար:

IU Networks («ԱյՅու Նեթվորքս») ընկերությունը կներկայացնի իր նորարական եւ խոստումնալից նախագծերից մեկը՝ T5 IPTV+ OTT լուծումը: Միավորելով թվային բովանդակության տրամադրումը եւ վաճառքի ճկուն միջավայրը՝ «ԱյՅու Նեթվորքսը» ներկայացնում է T5՝ նորարարական IPTV + OTT լուծումը, որը պրովայդերներին թույլ է տալիս առաջարկելու առաջադեմ, ծախսաարդյունավետ, հեշտ կառավարվող եւ ընդլայնվելու մեծ հնարավորություններով IPTV ծառայություն: Սպառողների պահանջներին համապատասխանելու նպատակով՝ T5 առաջարկում է IPTV+OTT լուծում հետեւյալ հիմնական առանձնահատկություններով՝ բազմէկրան աջակցություն, բազմալեզու աջակցություն, տեսավարձույթի, հաղորդումը վերսկսելու (time-shift) եւ բաց թողնված հաղորդումը դիտելու (catch-up) հնարավորություն, հաղորդումների էլեկտրոնային ցանկ (EPG), կանխավճարային եւ հետվճարային բիլինգի ինտեգրում ինչպես նաեւ օգտվողների կառավարման ճկուն համակարգ:

Locator («Լոկատոր») ընկերությունը ներկայացնելու է իր երեք հիմնական ուղղությունները՝  եռաչափ (3D) մոդելավորում եւ ինտերակտիվ շարժական հավելվածների ստեղծում, շարժական օբյեկտների արբանյակային (GPS) վերահսկողություն, պրոցեսների հեռակառավարման եւ տվյալների հաղորդման լուծումներ (SCADA): Նաեւ, ընկերությունը կներկայացնի «Հայկական գանձեր» (Armenian Treasures) նախագիծը, որը իրենից ներկայացնում է ինտերակտիվ 3D ճանապարհորդությունների շարք դեպի Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային հուշարձաններ: