09:57 | 12.03.15 | Նորություններ | 3811

Beeline-ը գործարկում է Incognito ծառայությունը

Beeline-ը հայտարարում է Incognito ծառայության գործարկման մասին շարժական կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին գաղտնի պահել հեռախոսահամարը միայն այն բաժանորդներին զանգահարելիս, ում զանգահարողը ինքը կցանկանա:

«Incognito ծառայությունը ստեղծվել է մեր բաժանորդների կողմից ստացված հետադարձ կապի և Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, ինչպես նաև Beeline–ի ձգտումով առաջարկելու պարզ և հարմար ծառայություններ։ Այժմ, մեր բաժանորդները կարող են գաղտնի պահել հեռախոսահամարն այն ժամանակ, երբ ցանկանում են»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Incognito ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674171 համարին, հավաքելով *171# USSD-հրահանգը կամ ուղարկելով 171 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին: Ծառայությունը ակտիվացնելուց հետո գաղտնի զանգ կատարելու համար անհրաժեշտ է կանչվող բաժանորդի հեռախոսահամարից առաջ հավաքել #31#:

Incognito ծառայության միացումն անվճար է։ Օրական վճարը կազմում է 25 դրամ, որը գանձվում է օրական ժամը 00:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում:

Ծառայությունը չի ազդում զանգերի տարիֆիկացման վրա, իսկ ծառայությունն ակտիվ լինելու դեպքում գաղտնի զանգի 1 րոպեի սակագինը հաշվարկվում է՝ համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի պայմանների:

Incognito ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում: Ծառայության ապաակտիվացման համար պետք է զանգահարել 0674170 համարին՝ հավաքելով *170# USSD-հրահանգը կամ ուղարկելով 170 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին:

Այս ծառայությունը հասանելի է Beeline-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին՝ բացառությամբ «Շարժական ինտերնետի» սակագնային փաթեթների բաժանորդների: