15:19 | 11.03.15 | Նորություններ | 1189
ԻԴՐԱՄ հաշվառման հաշվին պահվող էլեկտրոնային գումարի սահմանաչափը 200 հազ. դրամից բարձրացվել է մինչեւ 1 մլն դրամ:
Ընկերությունում նշել են, որ փոփոխությունը պայմանավորված է ԿԲ կանոնակարգ 16/2-ում տեղ գտած փոփոխություններով (4-րդ գլուխ, կետ 19):
«Կանոնակարգի 4-րդ գլխի 20-րդ կետի պահանջով՝ «թողարկողի կողմից թողարկված՝ յուրաքանչյուր օգտագործողի հաշվառման հաշվում պահվող մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 200 հազ. ՀՀ դրամի համարժեքը»»,- ասված է հաղորդագրությունում:
Այս պահանջը ենթադրում է, որ հաշվառման հաշիվը վերալիցքավորելու եւ համակարգի ծառայություններից օգտվել շարունակելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում:
ԻԴՐԱՄ համակարգում նույնականացում անցնելու համար հարկավոր է անձնագրով այցելել ընկերության գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղեր: Նույնականացում հնարավոր է կատարել նաեւ Skype-ով. Skype-ի հասցեն պետք է ուղարկել info@idram.am-ին եւ սպասել ընկերության աշխատակցի արձագանքին: