13:11 | 11.08.14 | Նորություններ | 4582

Orange-ը 041 կոդով հեռախոսահամարները հասանելի կլինեն օգոստոսի 20-ից

Այսօր Orange-ը տեղեկացրել է, որ իր նոր՝ 041 կոդով սկսվող հեռախոսահամարները Orange-ի խանութներից հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 20-ից: 

Orange-ը որոշել է 041 կոդով սկսվող լավագույն 11 հեռախոսահամարները վաճառել բարեգործական աճուրդի միջոցով, որը տեղի կունենա սեպտեմբերին, անհատական հրավերների հիման վրա:

Յուրաքանչյուր հեռախոսահամարի մեկնարկային գինը կլինի 500 000 դրամ: Orange-ը կկրկնապատկի ամենաբարձր դրույքը, եւ աճուրդի ողջ հասույթը կնվիրաբերվի «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծին:

Նախագիծը, որը մեկնարկել է 2012թ-ին Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ, նպատակ ունի աշխատելու գործիքներ եւ հնարավորություն ստեղծել ծնողների համար, որպեսզի վերջիններս կարողանան հոգ տանել իրենց ընտանիքի մասին` առանց բարեգործությունից շարունակական կախվածության: Այս ծրագրի շնորհիվ արդեն 32 երեխա տուն է վերադարձել մանկատներից ու գիշերօթիկ դպրոցներից: 

«Հուսով ենք, որ աճուրդի մասնակիցները կգնահատեն հրաշալի հեռախոսահամար ու ծառայություն ձեռք բերելու եւ միաժամանակ այդ գումարը բարեգործական նպատակների տրամադրելու հնարավորությունը եւ շատ առատաձեռն կլինեն»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: