11:14 | 25.03.14 | Նորություններ | 4070

Orange-ը ներկայացրեց «Արծիվ» սակագնային պլանը

Orange Armenia ընկերությունն այսօր ներկայացրել է իր նոր «Արծիվ» սակագնային պլանը:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ 2000 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանը ներառում է 200 րոպե՝ 10դր/ր ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս զանգեր կատարելու համար եւ 200 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ:

«Բջջային համարների տեղափոխելիության գործարկմանը մնացել է 6 օր: Բաժանորդները հաճախ նշում են, որ այդ ծառայությունը ավելի շատ ազատություն է տալիս: «Արծիվ»-ը՝ շատ տեղին է համարների տեղափոխելիության կոնտեքստում, քանի որ հնարավորություն է տալիս նույն սակագնով զանգեր կատարել տեղական բոլոր ցանցերին», - ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Ամսական ներառված րոպեները սպառելուց հետո, «Արծիվ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կունենան տեղական բոլոր ցանցեր, ներառյալ Արցախ, զանգահարել 15դր/ր սակագնով:

«Արծիվն ոչ միայն ազատության, այլ նաեւ մատչելիության խորհրդանիշն է դառնում: Այս սակագնային պլանի գործարկումը՝ համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկի առաջին քայլերից է», - ասել է ընկերության բրենդի եւ հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը, հավելելով, որ 15դր/ր սակագինը՝ ամենամատչելին է հայկական շուկայում: