11:51 | 24.03.14 | Նորություններ | 3425
Orange-ը ներկայացրել է հետվաճառքային սպասարկման նոր ծառայություն:
Հայաստանի ողջ տարածքում Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման ծառայություն մատուցելուց բացի ՝ Orange-ն այժմ իր բաժանորդներին տրամադրում է նաեւ հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորություն: Այս ծառայությունը հասանելի է կլինի ինչպես վճարովի վերանորոգման, այնպես էլ երաշխիքային վերանորոգման ծառայություններից օգտվող բաժանորդների համար:
Բացի այդ, Orange –ն իր բաժանորդներին այժմ արդեն հնարավորություն է ընձեռում հեռախոսասարքը գնելիս մեկ տարով երկարացնել դրա երաշխիքային ժամկետը, ինչպես նաեւ հեռախոսի ապահովագրության ծառայություն ձեռք բերել՝ ամսական սկսած 500 դրամ ամսավճարով:
«Մեր բաժանորդները կարեւորում են վերանորոգման եւ ապահովագրության ծառայությունները, եւ կարծում ենք, որ այս լրացուցիչ ծառայությունները մեր բաժանորդների համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծեն», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ը հեռախոսների ապահովագրության ծառայությունը տրամադրում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի խանութներից հեռախոս ձեռք բերելիս բաժանորդները հնարավորություն ունեն տարեկան կամ ամսական կտրվածքով ապահովագրել իրենց հեռախոսը վնսավածքի, գողության կամ կորստի ռիսկերից: