16:12 | 21.10.13 | Նորություններ | 4231

Ուրցաձոր գյուղի բնակիչներին հասանելի կլինեն Beeline թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. նոյեմբերի 15-ը, Ուրցաձոր գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի եւ ADSL2+ տեխնոլոգիաներով մինչեւ 10 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:

«Լարային ենթակառուցվածքների շարունակական արդիականացումը եւ զարգացման գործընթացին ուղղված ներդրումները միտված են «ԱրմենՏել» ընկերության քաղաքականությամբ՝ դարձնելու կյանքն ավելի լավ: Մեր նպատակն է նաեւ ՀՀ ողջ տարածքում մեր բաժանորդների համար հասանելի դարձնել ֆիքսված կապի նոր չափանիշները եւ տրամադրել արագ եւ որակյալ լարային ինտերնետ, որի պահանջարկն առավել արդիական է մարզերում», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Ուրցաձոր գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների ավարտին «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը միացված կլինեն թվային կայաններին ողջ ՀՀ տարածքում: Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ: