14:47 | 21.10.13 | Նորություններ | 2976
Օրանժ Արմենիա ընկերությունն ամփոփել է ամռան ընթացքում եւ աշնան սկզբին ցանցի թողունակության մեծացման եւ ծածկույթի ընդլայնմանն ուղղված տեխնիկական աշխատանքների արդյունքները:
Ընկերության հաղորդագրության համաձայն, հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր վայրերում կառուցվել եւ ցանցին է միացվել շարժական կապի 16 նոր կայան:
Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Հաղարծին եւ մի շարք այլ գյուղերում նոր կայաններն Orange-ի ծառայություններն առաջին անգամ հասանելի են դարձնում բնակչությանը:
Orange-ը իր ծառայությունները հասանելի է դարձրել նաեւ Սյունիքի մարզի Գեղանուշ եւ Գոմարան գյուղերում եւ Լոռու մարզի Անտառամուտ եւ Կաճաճկուտ գյուղերում, որոնք նախկինում չունեին որեւէ օպերատորի ծածկույթ:
«Ինչպես մեծ ու փոքր քաղաքներում, այնպես էլ գյուղերում մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների որակը՝ մենք նաեւ մտածում ենք ցանցն ընդլայնելու մասին: Մենք շարունակելու ենք ընդլայնել մինչեւ 42Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը նոր քաղաքներում, իսկ մինչեւ 21,6 Մբ/վ արագությամբ ցանցը՝ ամբողջ ծածկույթում», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
2013թ. համար նախատեսված ցանցի ընդլայնման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են` աշնան ընթացքում նախատեսվում է կառուցել 12 նոր կայան: