15:38 | 18.10.13 | Նորություններ | 3981
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է շարժական կապի նոր «Ռեմիքս» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:
Նոր առաջարկը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման շփվել Beeline ցանցում 7 կամ 14 օրվա ընթացքում` հաշվեկշիռը համապատասխանաբար 500 կամ 1000 դրամ լիցքավորելու դեպքում: Նոր սակագնային փաթեթում նաեւ նախատեսված են շարժական ինտերնետի եւ հաղորդագրությունների շահավետ գներ. 1 ՄԲ տրաֆիկի, ինչպես նաեւ մեկ ելքային SMS եւ MMS- հաղորդագրության արժեքը Beeline ցանցի ներսում կազմում է 4,99 դրամ:
«Ռեմիքս» սակագնային փաթեթի բաժանորդները *507# USSD-հրահանգի օգնությամբ հնարավորություն կստանան 7 օրվա ընթացքում կատարել անսահմանփակ զանգեր Beeline ցանցում յուրաքանչյուր 500 եւ ավել դրամով հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում: Բաժանորդի հաշվից գանձվում է 100 դրամ: *514# USSD-հրահանգը բաժանորդին հնարավորություն կընձեռի անսահմանափակ շփվել Beeline շարժական ցանցում 14 օրվա ընթացքում: Պայմանը գործում է հաշվեկշիռը 1000 դրամ լիցքավորելու դեպքում, իսկ բաժանորդի հաշվից գանձվում է 200 դրամ:
«ԱրմենՏել» ընկերությունը «Ռեմիքս» նոր սակագնային փաթեթում եւս ներդրել է սոցիալական պատասխանատվության բաղադրիչը: Այս պարագայում մենք առաջարկում ենք հաճախորդներին ոչ միայն մատչելի գներ, այլ նաեւ հարմարավետություն: «Ռեմիքս» սակագնային փաթեթը հարմար է այն բաժանորդների համար, ովքեր շատ են շփվում Beeline ցանցում, իսկ SMS- հաղորդագրությունների եւ ինտերնետում շփման սիրահարները նույնպես հաճելիորեն կզարմանան շահավետ գներից: «Ռեմիքս» փաթեթը ստեղծվել է մեր բաժանորդների ցանկությունները մանրակրկիրտ ուսումնասիրելուց հետո, եւ մենք ուրախ ենք հերթական անգամ հանդես գալ պարզ եւ հարմար առաջարկով»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մի տարբերակից մյուսին անցնելու համար անհրաժեշտ է անջատել գործող տարբերակը` ուղարկելով *510# USSD-հրահանգը: Այն բաժանորդները, ովքեր չեն ակտիվացրել Beeline շարժական ցանցի ներսում անսահմանափակ շփման տարբերակը կխոսեն րոպեն 4.99 դրամ սակագնով:
«Ռեմիքս» սակագնային փաթեթի շրջանակում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի այլ բջջային օպերատորների ցանցեր, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS հաղորդագրության արժեքը դեպի այլ ՀՀ եւ ԼՂՀ բջջային օպերատորների ցանցեր կազմում է 8.99 դրամ, իսկ ելքային միջազգային MMS հաղորդագրության արժեքը կազմում է 20 դրամ:
«Ռեմիքս» սակագնային փաթեթի SIM-քարտի արժեքը կազմում է 500 եւ 300 դրամ, տվյալ դեպքում ամբողջ գումարը հաշվանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Սակագնային փաթեթին անցումները բաց են, արժեքը` 200 դրամ: Անցումը հնարավոր է իրականացնել *110*08058 USSD-հրահանգի միջոցով կամ ուղարկելով «08058» տեքստով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին: