14:59 | 18.10.13 | Նորություններ | 1918
Ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների համար ազգային կիբերհամակարգերի պաշտպանությունը հիմնական առաջնահերթություններից է:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում ասել է համաշխարհային տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջատար մասնագետ Եվգենի Կասպերսկին:
«Մենք աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել Հայաստանին` երկրի կիբերտարածքն ավելի ապահով եւ պաշտպանված դարձնելու համար»,- ասել է Կասպերսկին` պատասխանելով Ադրբեջանի կողմից հաճախակիացող կիբերհարձակումների մասին լրագրողների հարցին:
Մասնագետի խոսքերով, կիբերհամակարգերի պաշտպանությունը չի պահանջում հատուկ տեխնոլոգիաներ: Բոլոր երկրներին խորհուրդ է տրվում գրեթե նույնը` միջազգային համագործակցություն, ազգային կարգավորում, տեխնոլոգիաներ, ծառայություններ եւ ուսուցում:
«Որպես կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերություն, մենք հեռու ենք մնում քաղաքական հարցերից: Մենք չենք կարող կապել մեր գործունեությունը քաղաքականության, կրոնի, ազգային հարցերի հետ: Մեզ չեմ դիմել, բայց ես հայտարարում եմ, որ մենք չենք համագործակցելու հարձակման ցանկացած միջոցի մշակման համար. մենք անվտանգություն եւ պաշտպանություն ապահովող ընկերություն ենք»,- ասել է Եվգենի Կասպերսկին: