16:55 | 17.10.13 | Նորություններ | 3734
Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) համագործակցության շրջանականերում բացվել է կրթական նոր լաբորատորիա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 31 մլն դրամ է հատկացրել ԵԿՏԱ-ին`«Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից երրորդ լաբորատորիան ստեղծելու համար:
2011թ.-ին կողմերը եռակողմ համաձայնագիր էին ստորագրել կրթական համատեղ ծրագրի ստեղծման մասին` ուղղված ՏՀՏ ոլորտի մասնագետներ պատրաստելուն:
Երեք տարվա ընթացքում ստեղծվել է կրթական երեք լաբորատորիա, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է շուրջ 74 մլն. դրամ:
«Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացման համար անհրաժեշտ են լավ հաշվարկված եւ նպատակաուղղված ծրագրեր: Այստեղ ներդրված միջոցները հիմնականում արդյունք են տալիս ոչ թե անմիջապես, այլ`տարիներ հետո: Դրանք, սակայն, անգնահատելի են ու չափազանց կարեւոր` երկրի ապագան կանխորոշելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: