17:06 | 09.07.13 | Նորություններ | 3310
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Զանգառատ» նոր մարզային կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Առաջարկը հնարավորություն է տալիս այն բաժանորդներին, ովքեր գտնվում են Երեւան քաղաքից դուրս, զանգահարել Հայաստանի բոլոր Beeline բջջային կապի համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տեւողությունից:
«Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88* կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով:
«Զանգառատ» սակագնային փաթեթի գործարկումը վկայում է գնագոյացման հարցում մեր ընկերության նոր մոտեցման մասին: Մեր սակագնային քաղաքականության մեջ մենք ներդնում ենք սոցիալական պատասխանատվության բաղադրիչ` առաջարկելով բաժանորդներին ոչ միայն պարզ եւ հասկանալի պայմաններ, այլ նաեւ լավագույն գներ: Մարզերի բնակիչների համար ստեղծված նոր Beeline սոցիալական առաջարկի սակագներն աննախադեպ են շուկայում եւ առաջարկում են մեր բաժանորդներին իրենց մտերիմների հետ շփման համար լիովին նոր պայմաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգառատ» սակագնային փաթեթի շրջանակում Երեւան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաեւ Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով:
Նշենք, որ «Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: Անցման արժեքն է 200 դրամ: «Զանգառատ» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am
կայքում: