16:59 | 04.07.13 | Նորություններ | 2857

Մինչեւ 42.2 Մբ/վ արագությամբ մոդեմն Orange-ն առաջարկում է 1 դրամով

Այսօրվանից Orange-ը մինչեւ 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն առաջարկում է ձեռք բերել իջեցված գներով:

Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով  բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով, նախկին 9,000 դրամի փոխարեն:

Orange-ի ցանցն ապահովում է մինչեւ 42.2Մբ/վ արագություն Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում: Ցանցի մնացած ծածկույթում Orange-ը տեխնիկապես առաջարկում է մինչեւ 21.6 Մբ/վ արագություն:

Փոփոխվել է նաեւ Ինտերնետ Հիմա 4 մոդեմի գինն առանց բաժանորդագրության. այժմ այն արժե 50,000 դրամ, նախկին 59,000 դրամի փոխարեն, հայտնել են ընկերությունում: