09:49 | 04.07.13 | Նորություններ | 2937
Հեռախոսահամարների փոխանցման ծառայության (MNP, Mobile number portability) ներդրման հետաձգումն Ադրբեջանում պայմանավորված է որոշ տեխնիկական հարցերի չլուծված լինելով, ասել է հարեւան երկրի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Էլմիր Վելիզադեն:
Ըստ նրա, բջջային կապի օպերատորները պետք է պատրաստեն իրենց ենթակառուցվածքները` նոր ծառայության մեկնարկին տեխնիկապես պատրաստ լինելու համար:
MNP գործարկման վերաբերյալ պայմանագրերն արդեն ստորագրված են Ադրբեջանի 3 բջջային օպերատորների` Bakcell-ի, Azercell-ի и Azerfon-ի հետ:
Արդեն ընդունված են ծառայությունը կարգավորող բոլոր նորմատիվա-իրավական փաստաթղթերը: Ակնկալվում է, որ MNP-ն Ադրբեջանում լինելու է անվճար եւ ծառայությունից հնարավոր կլինի օգտվել եռամսյակը մեկ:
Նշենք, որ Հայաստանում MNP-ն գործարկվելու է 2014թ. սկզբից: