11:05 | 03.02.12 | Նորություններ | 3841

2011թ-ին Հայաստանի 3 բջջային օպերատորների վճարած հարկերը ավելացել են 1%-ով

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի 3 բջջային օպերատորները 2011թ-ին 33,4 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 334 մլն-ով կամ 1%-ով ավել է 2010թ. ցուցանիշից: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 3-րդ տեղն է զբաղեցրել 100 խոշորագույն  հարկատուների ցանկում  վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2011-ին վճարված ընդհանուր ծավալը 17 մլրդ 751 մլն 611,9 հազ. դրամ է կազմել:

5-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 12 մլրդ 594 մլն 586,5 հազ. դրամի հարկ:

18-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 3 մլրդ 52 մլն 154,2 հազ. դրամ է վճարել:

2011-ին Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցուցակում ընդգրկվել են նաեւ հետեւյալ հեռահաղորդակցային ընկերությունները. Ջի-Էն-Սի-Ալֆա (110-րդ տեղ, 758,05 մլն դրամ), Յուքոմ (249-րդ տեղ, 341,9 մլն դրամ), Արմինկո (743-րդ տեղ, 98,5 մլն դրամ), Կոռնետ-ԱՄ-ի սեփականատեր Քոմսթառ-ը (746-րդ տեղ, 98 մլն դրամ), Արմենիան Դեյթաքոմ Քամփնի (873-րդ տեղ, 82,6 մլն դրամ) եւ Այքան Քոմունիքեյշնս-ը, որին անցյալ տարի գնել է Յուքոմ-ը (916-րդ տեղ, 77,37 մլն):