“ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:43 | 08.07.10 | Նորություններ | 3268
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է նորաստեղծ Որակի հայկական ասոցիացիայի (ՈԿԱ) նախագահ:
Ինչպես այսօր ասել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն, ՈԿԱ-ի ստեղծման նախաձեռնող Գագիկ Մակարյանը, Ասոցիացիայի անդամ են հանդիսանում 14 խոշոր ընկերություններ:
Նա նշել է, որ Ասոցիացիայի գործունեությունը համահունչ է վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված որակի ենթակառույցների բարեփոխման ռազմավարության նախագծի հետ:
Խոսելով Իգոր Կլիմկոյին Ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրելու դրդապատճառների մասին, Գագիկ Մակարյանը նշել է, որ “ԱրմենՏել”-ը հետեւողական է իր ծառայությունների որակի բարելավման հարցում:
“ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ “ընկերության գործունեությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում բազմատեսակ է եւ ներառում է մի քանի ուղղություններ”:
“Աջակցությունը ՈԿԱ-ի ստեղծմանը մենք եւս դիտարկում ենք որպես մեր ընկերության սոցալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագիր”, - ասել է նա: