12:22 | 08.07.10 | Նորություններ | 2718

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Մոսկվայի հեղինակավոր «Սկոլկովո» կառավարման դպրոցի ուսանողներին

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել մոսկովյան հեղինակավոր «Սկոլկովո» կառավարման դպրոցի ուսանողների` Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում գործող միջազգային խոշորագույն ընկերություններում աշխատող մենեջերների համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “Սկոլկովոյի” ուսանողներին, մասնավորապես, հետաքրքրում էր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ինտեգրումը մայր կառույցին` ՄՏՍ Խմբին: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներկայանում է որպես տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատորի մոդել եւ ասել է, որ խոշորագույն բազմազգ ընկերության մաս կազմելով` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն, այնուամենայնիվ, կարողացել է պահպանել իր ուրույն դիմագիծը` ապրանքանիշը եւ հայեցի մտածելակերպը:

“Սկոլկովոյի” ուսանողները ծանոթացել են  “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մարքեթինգային քաղաքականությանը, ծառայություններին, հաճախորդների սպասարկման մեթոդներին եւ սակագհնային քաղաքականությանը:

“Ցանկացած ընկերության կյանքում կարեւորը հավատն է: Պետք է հավատալ կազմակերպության արժեքներին եւ տարածել դրանք հասարակական շրջանակներում` դրանով իսկ միավորելով հասարակությունը: Դա նման է շղթայական ռեակցիայի. մենք սկսում ենք որոշակի գործունեություն, մյուսներն ինչ-որ այլ բան են անում, եւ այլն: Եվ հենց բոլոր շրջանակների փոխգործակցության շնորհիվ մենք ստանում ենք այն արդյունքները, որոնք բխում են մեր արժեքներից”, - հայտարարել է Ռալֆ Յիրիկյանը: