«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
12:02 | 07.07.10 | Նորություններ | 3195
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը գործարկել է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Գեղարքունիք» եւ «Կոտայք» կանխավճարային մարզային սակագնային փաթեթները ֆիզիկական անձանց համար:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, սակագնային փաթեթները թույլ են տալիս զանգեր կատարել Beeline բջջային ցանցում 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից:
«Հանդիսանալով խոշորագույն միասնական հեռահաղորդակցային օպերատոր` մեր ընկերությունն աջակցում է Հայաստանի բոլոր մարզերի հավասարաչափ տնտեսական զարգացմանը: Երկրի 5 մարզերում սակագնային փաթեթների փորձնական գործարկումից հետո, ընդառաջելով մեր բաժանորդների ցանկությանը, մենք որոշեցինք տարածել այդ նախաձեռնությունը երկրի բոլոր մարզերում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Երբ բաժանորդը գտնվում է «տուն» մարզից դուրս, Beeline ցանցի ներսում զանգերը տարիֆիկացվում են մեկ րոպեի դիմաց 19 դրամ սակագնով: Մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ու քաղաքային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 39 դրամ:
Beeline ցանցում մեկ SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 9 դրամ, դեպի այլ հեռախոսահամարներ, այդ թվում միջազգային` 20 դրամ: GPRS-ինտերնետի 1Մբ փոխանցված/ստացված տվյալների արժեքն է 29 դրամ:
Կոնկրետ մարզային սակագնային փաթեթի SIM-քարտը կարելի է ձեռք բերել համապատասխան մարզի Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: