16:24 | 02.07.10 | Նորություններ | 3137

«ԱրմենՏել»-ը գործարկեց «Ազատ շփում+» հետվճարային սակագնային փաթեթը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է ֆիզիկական անձանց համար «Ազատ շփում+» հետվճարային սակագնային պլանի գործարկման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, սակագնային պլանի բաժանորդներին ամեն ամիս տրամադրվելու է 1000 րոպե  Beeline բջջային ցանցի ներսում, ինչպես նաեւ 100 րոպե Հայաստանի եւ ԼՂՀ -ի այլ բջջային օպերատորների հեռախոսահամարներին 0 դրամ սակագնով զանգեր կատարելու համար: Տրամադրված րոպեների սպառվելուց հետո ՀՀ եւ ԼՂՀ բջջային օպերատորների  հեռախոսահամարներին կատարված զանգերը կտարիֆիկացվեն  39 դրամ/րոպե սակագնով: «Ազատ շփում+»  սակագնային փաթեթի միացման արժեքը 1000 դրամ է, իսկ ամսական բաժանորդավճարը` 5500 դրամ:

«Ընդառաջելով հաճախորդների ցանկություններին` «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է առավել հաջողված կանխավճարային սակագնային փաթեթների հետվճարային տարբերակները: Դա հնարավորություն է ընձեռում մեր բաժանորդներին ընտրել ոչ միայն սակագնային փաթեթը, այլ նաեւ` վճարման ձեւը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այն բաժանորդները, ովքեր ձեռք են բերում «Ազատ շփում +» սակագնային փաթեթի SIM-քարտ, կարող են ընտրել «գեղեցիկ համար»` վճարելով դրա արժեքը 10 ամսվա ընթացքում:

ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված ցանցի հեռախոսահամարներին կատարված զանգերը «Ազատ շփում+» սակագնային փաթեթում տարիֆիկացվում են 39 դրամ/րոպե սակագնով: Beeline ցանցի ներսում SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ այլ օպերատորների, այդ թվում միջազգային օպերատորների ցանցի հեռախոսահամարին ուղարկված մեկ հաղորդագրությունը` 20 դրամ: