13:13 | 07.07.10 | Նորություններ | 1249
Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 8-ից “ԱԱՏՎՔ” ՓԲԸ (i-MAX) ինտերնետ-պրովայդերների բաժանորդները կարող են ընկերության ծառայությունների դիմաց վճարումներ կատարել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի տերմինալների միջոցով:
“ԱԱՏՎՔ” ՓԲԸ հանդիսանում է WiMAX տեխնոլոգիայով ինտերնետի մատուցող և հանդես է գալիս Հայաստանի շուկայում i-MAX բրենդի ներքո: Ներկայումս ընկերությունը իրականացնում է աշխատանքներ 802.16e ստանդարտը ներդնելու ուղղությամբ:
MegaPay համակարգի միջոցով կարելի է վճարումներ կատարել ավելի քան 32 հայաստանյան եւ ԱՊՀ երկրների տարբեր ծառայություններ մատուցող օպերատորների օգտին: