12:33 | 19.05.10 | Նորություններ | 3346

iCon Communications-ը բարելավել է ցանցը եւ կգործարկի VoIP ծառայությունը

Երեւան /Մեդիամաքս/. Այս ամսվա ընթացքում iCon Communications ինտերնետ-պրովայդերը նախատեսում է գործարկել VoIP ծառայության մատուցումը, «ինչը թույլ բաժանորդներին միացնել քաղաքային հեռախոսը ներքին տեղակայման մոդեմին եւ կատարել միջազագյին զանգեր մրցունակ գներով»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այս մասին ասվում է ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջանի նամակում` ուղղված iCon Communications-ի բաժանորդներին:

“Մենք ջանացել ենք հնարավորինս բարելավել մեր ցանցի և ինտերնետ ծառայության կատարողականությունը: Սա ներառում է մեր ալեհավաքների օպտիմալացումը, լրացուցիչ ալեհավաքների տեղադրումը առավել խիտ տարածքներում, մոնիթորինգի նոր գործիքների կիրառումը”, - նշում է ընկերության տնօրենը:

“Գրում եմ ձեզ անձամբ, քանի որ կցանկանայի իմանալ, թե ինչ կարծիքի եք մեր մասին: Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգահարելու հետ զուգահեռ, ցանկացած դեպքում, երբ կունենաք խնդիր մեր մատուցած ծառայությունների հետ կապված, կոչ եմ անում նամակներ ուղարկել բացասական և/կամ դրական կարծիքի եւ ծագած խնդիրների մասին director@icon.am հասցեով: Մեր աշխատակիցներն ու ես կկարդանք յուրաքանչյուր հաղորդագրություն եւ ջանք չենք խնայի ժամանակին պատասխանել դրանց: Որոշ դեպքերում, եթե շատերն ուղղեն միեւնույն հարցը, մենք պատասխանը կուղարկենք առանձին հաղորդագրության տեսքով մեր բոլոր բաժանորդներին”, - նշել է Րաֆֆի Քասարջանը: