10:32 | 19.05.10 | Նորություններ | 3209
Երեւան /Մեդիամաքս/. Շուտով «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը Հայաստանում կներկայացնի Android համակարգով HTC սմարթֆոնների եւս երկու մոդել` Desire եւ Legend:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին «Շանթ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: Նա նշել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ HTC-ի միջեւ արդեն ձեռք է բերվել համապատասխան համաձայնություն:
Մայիսի 17-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ HTC-ն ազդարարեցին Հայաստանում HTC Tattoo եւ HTC Hero սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկը: