12:23 | 18.05.10 | Նորություններ | 2832

Microsoft-ը Հայաստանում անցկացնում է «Ծրագրավորման օրեր»

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել են Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության կազմակերպած «Ծրագրավորման օրեր» երկօրյա անվճար դասընթացները:

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, նման միջոցառում ընկերությունն անցկացնում է արդեն չորրորդ անգամ, եւ ամեն տարի մասնակիցների քանակն ավելանում է: Նա նկատել է, որ դասախոսություններ ունկնդրելու են գալիս ոչ միայն ուսանողները, այլեւ IT- ընկերությունների ներկայացուցիչները, քանի որ «Ծրագրավորման օրեր»-ը հնարավորություն է տալիս ծանոթանալ նորարարական ապրանքատեսակներին: 

Դասախոսությունները Երեւանում կվարի Microsoft ընկերության արտոնագրված դասավանդող-մասնագետ Սերգեյ Բայդաչնին: