14:26 | 17.05.10 | Նորություններ | 2890

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդների սպառած ինտերնետ-թրաֆիկի ծավալն ավելացել է 7 անգամ

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդների օգտագործած ինտերնետ-թրաֆիկի ծավալը վերջին 6 ամիսների ընթացքում ավելացել է 7 անգամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ տվյալներն այսօր կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա ասել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ավելի քան 2 մլն բաժանորդներից 800 հազարը մշտապես օգտվում են ընկերության ինտերնետային ծառայություններից:

Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, ամռանը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին սպասում են 3G ցանցի ընդլայնում եւ նոր ծառայություններ: