15:27 | 18.05.10 | Նորություններ | 3003

Beeline-ը բացել է ինտերնետի փորձարկման ցուցադրական գոտիներ

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում բացում է ինտերնետ ծառայությունների փորձարկման  ցուցադրական գոտիներ:

Ցուցադրական գոտիները USB-մոդեմ ձեռք բերողներին կամ Hi Line ծառայությանը միանալ ցանկացողներին կօգնեն փորձարկել ինտերնետի արագությունը նախքան պայմանագիր կնքելը: Սարքը գնելուց հետո Beeline-ի մասնագետները, բաժանորդի պահանջներին համապատասխան, կիրականացնեն անհրաժեշտ կարգավորումները, Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Որպես կապի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը ինտերնետ է տրամադրում տարբեր տեխնոլոգիաների միջոցով, իսկ այս ցուցադրական գոտիները մեր հաճախորդին հնարավորություն են ընձեռում ծանոթանալ առաջարկվող ծառայություններին եւ ընտրել իր պահանջներին համապատասխան արագություն եւ տեխնոլոգիա»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինտերնետային ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիները տեղադրված են Beeline վաճառքի եւ սպասարկման 11 գրասենյակներում: Մոտ ապագայում ծառայության աշխարհագրությունը կընդլայնվի: