15:06 | 29.06.09 | Նորություններ | 3783

    Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ԱՖԿ “Սիստեմա”-ի անկախ տնօրեն

    Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ԱՖԿ “Սիստեմա”-ի անկախ տնօրեն:

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ԱՖԿ “Սիստեմա”-ի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը հաստատվել է հունիսի 27-ին` ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովում:

    ԱՖԿ “Սիստեմա”-ի տնօրենների խորհրդի 13 տեղերից 4-ը զբաղեցնում են անկախ տնօրենները:

    Հայաստանում ԱՖԿ “Սիստեմա”-ի ակտիվների թվում են “Cornet AM” WiMax օպերատորը, “Ղ-Տելեկոմ” բջջային օպերատորը (Vivacell-MTS ապրանքանիշ), “Մարս” գործարանը եւ 3 գիտահետազոտական ինստիտուտներ: